ՄԵՐ ՄԱՍԻՆ


«ԼՈԿԱՏՈՐ» ՓԲԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՆԳԱՄ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԵՎՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ, ՎԻԶՈՒԱԼԻԶԱՑԻԱ, ՆԵՐԲԵՌՆՈՒՄ GOOGLE EARTH ՀԱՄԱԿԱՐԳ:

ԵՌԱՉԱՓ ՊԱՏԿԵՐՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է ՁԵՐ ԱՊՐԱՆՔԸ, ԱՐՏԱԴՐԱՆԸ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԵՌԱՉԱՓ ԳՐԱՖԻԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱՊԱՀՈՎԵԼ ՊԱՏԿԵՐԱՎՈՐ և ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ, ՊԱՏԿԵՐԵԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ և ԱՆԳԱՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ԳՆՈՐԴՆ  ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑՆԻ ՕԳՈՒՏ ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴԻ:

ՄԵՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և ԱՆՀԱՏՆԵՐԻՆ  ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ և ԷՍՔԻԶՆԵՐԸ ԵՌԱՉԱՓ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ, ՎԻԶՈՒԱԼԻԶԱՎԻԱՅԻ, ԱՆԻՄԱՑԻՈՆ ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ, ԻՆՉՆ ԷԼ, ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ  ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ և ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ: ՄԵՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ, ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐ, 3D ՄՈԴԵԼԱՎՈՐՈՂՆԵՐ) ԿՄՇԱԿԵՆ ԿԱՄ ԶՐՈՅԻՑ ԿԶԱՐԳԱՑՆԵՆ ՁԵՐ ԾՐԱԳՐԻ ԳԱՂԱՓԱՐԸ` ԼԻՆԵՆ ԴՐԱՆՔ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ և ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ` ԻՐԵՆՑ ՆԵՐՔՒՆ ՀԱՐԴԱՐԱՆՔՈՎ և ՇՐՋԱԿԱ ՏԱՐԱԾՔՈՎ, ՔՈԹԵՋՆԵՐ ՈՒ ԱՄԱՌԱՆՈՑՆԵՐ, ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐ, ԱՊՐԱՆՔՆԵՐ ՈՒ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ և ԱՅԼՆ:

ՎԻԶՈՒԱԼԻԶԱՑԻԱՅԻ, ԵՌԱՉԱՓ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԶՄԱԶԱՆ ԵՆ` ՍԿՍԱԾ ՁԵՐ ԻՍԿ ԿԱՅՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԻՑ, ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿԻ, ՏՊԱԳՐԱԿԱՆ ԳՈՎԱԶԴՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԻՑ ՄԻՆՉև ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՄԵԾ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ: