ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


Լոկատոր-ը Digitec ցուցահանդեսին
4 ՀՈԿ, 2012

Լոկատոր-ը Digitec ցուցահանդեսին

Հոկտեմբերի 5-7-ը անցկացվող «ԴիջիԹեք-2012» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսում «Լոկատոր» ընկերությունը բոլոր այցելուներին, այդ թվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, զարմացրեց իր նոր և բացառիկ «Մոլորակ» նախագծով: Այն Հայաստանի քաղաքների եռաչափ մոդելավորումն է Google Earth համակարգում: Այցելուներն ականատես եղան Երևան քաղաքի արդեն իսկ պարտրաստ եռաչափ տարբերակին, հնարավորություն ունեցան նորովի տեսնել սիրելի մայրաքաղաքը:

Փորձառու 3D մոդելավորողները, գրաֆիկական դիզայներները, ճարտարապետներն ու ծրագրավորողները բազմաթիվ նախագծային աշխատանքներ են կատարել Երևանի մանրակրկիտ նախագծման և եռաչափ մոդելավորման համար: Նորագույն այս նախագիծն իր դրական արդյունքը կունենա մի շարք ասպարեզներում։ Մասնավորապես, ծրագրի հիմնական նպատակներից մեկն ազգային PR-ն է: Այս նախագծի շնորհիվ հնարավոր կլինի ազդել միջազգային հանրության կարծիքի վրա՝ ձևավորելով դրական իմիջ Հայաստանի մասին և նպաստել բազմաթիվ հայանպաստ ծրագրերի իրականացմանը:

«Մոլորակ» նախագիծը թույլ կտա զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում՝ դրանով նպաստելով պատմամշակութային արժեքների, հանգստյան տների, հյուրանոցների, ակումբների ներկայացմանը, իր տեղը կունենա նաև երկրի արտաքին տնտեսական համագործակցության համատեքստում: