ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


Լոկատոր-ը CeBit ցուցահանդեսին
3 ՄՐՏ, 2013

Լոկատոր-ը CeBit ցուցահանդեսին

«ՀայԹեք Արմենիա» բրենդը ներկայացվեց աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում՝ CeBIT 2013-ում: Հայկական տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններից բաղկացած պատվիրակությունը մարտի 5-9-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում մասնակցեց CeBIT 2013 ցուցահանդեսին: Պատվիրակության կազմում էր և Հայաստանը արժանվույնս ներկայացնում էր  «Լոկատոր» ընկերությունը:

Ընկերության «Եռաչափ Երևան» նախագիծն ու Տաթև վանքի եռաչափ մոդելավորումը մեծ տպավորություն թողեցին CeBIT  ցուցահանդեսում: Բազմաթիվ տաղավարներում իրենց արտադրանքը ցուցադրելու համար «Լոկատոր» ընկերության տեսահոլովակն էին օգտագործում: Միջոցառման ընթացքում ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ Լեհաստանի պատվիրակությունը «Լոկատոր»-ին առաջարկեց մասնակցել Լյուբլինում անցկացվող եռաչափ բովանդակության մեծ ցուցահանդեսին` որպես ոլորտի առաջատար ընկերություն: Ինչպես նաև, նախնական պայմանավորվածության համաձայն, հենց Լոկատոր ընկերությունը Լյուբլին քաղաքը կդարձնեն եռաչափ:

‹‹Երևան 3D›› նախագծի ղեկավար Վլադիմիր Սոֆյանի խոսքերով` նման ցուցահանդեսներին հայաստանյան ընկերությունների մասնակցությունը նախևառաջ կարևոր է փորձառության ձեռքբերման տեսանկյունից: Բացի այդ՝ ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ կարելի է նոր կապեր հաստատել, որի արդյունքում նաև նոր համագործակցություններ կարող են ստեղծվել: